Կորոնավիրուսը հարվածել է Չինաստանի առեւտրաշրջանառությանը
Առաջին եռամսյակում Չինաստանի առեւտրային շրջանառությունը կրճատվել է 8,4 տոկոսով, անցյալ տարվա համեմատությամբ։ Պատճառը նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկումն է եւ հայտարարված համավարակը։ Ըստ ՏԱՍՍ լրատվական գործակալության, գումարային արտահայտությամբ, 8,4 տոկոս անկման պայմաններում, հունվար-մարտ ամիսներին Չինաստանի առեւտրաշրջանառությունը կազմել է 943,22 միլիարդ դոլար։
Արտահանումը նվազել է 13,3 տոկոսով, կազմելով 478,21 միլիարդ դոլար։ Ներմուծումը նույնպես կրճատվել է 2,9 տոկոսով, կազմելով 465,01 միլիարդ դոլար։
