Կիրկորովի 87-ամյա հայրը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում
Ռուսաստանի Դաշնությունում հարկադիր կատարողները որոնում են հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի 87-ամյա հորը՝ հայազգի Բեդրոս Կիրկորովին:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, խորհրդային երգիչը իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել մեքենայով արագության թույլատրելի շեմը գերազանցելու համար:
Նշվում է, որ Կիրկորովը ֆերմերային տնտեսություն ունի Նովգորոդում և Մոսկվայից հաճախ է մեքենայով այնտեղ գնում:
Տարեց երգիչը հաճախ մեքենան շատ բարձր արագությամբ է վարում, ինչի հետևանքով արձանագրվել է խախտման ութ դեպք:
Նշվում է, որ հայր և որդի Կիրկորովները չեն մեկնաբանել տեղեկությունը:
