
Օրենսդիրի տղամարդիկ, տեսնես սրանք ինչի՞ վրա էին էդքան լիաթոք ծւծաղում…ենթադրում եմ, որ տապալած հեղափոխության, իրենց զգետնված ինքնասիրության ու էս շարքը ժամերով կարող ենք թվարկել, կամ էլ թե Նիկոլի թոզ փչոցին էր ծիծաղելու։ Ախր Նիկոլն էլ Նիկոլ չէ, ամբիոնից ալիքները խառնելով փորձում է ինչ-որ բան հասկացնել, այսպես ասած՝ կախվել փրփուրներից, կամ։ Քայլելու հետ սեր ունեցողներ հարց.ինչի՞ց եք էդքան գոհ, իսկապես չե՞ք հասկանում ուր՞ եք տանում ու ինչի՞ մեջ ենք հայտնվել։ Ալեն Ալեն ինչի՞ ես էդքան ուրախ, խեղդվելու աստիճան երջանիկ…նրա համար որ ընտանիքիդ ողջ սեռատարիքային կազմով հայհոյում են թե՞ որ չտեսար պատից կախ՝հոպ ճակտից կախ տեսար։ Արարատը բա Արարատը…հանուն արդարության խոստովանեք, որ չլիներ հեղափոխությունը 80.000-ով գլուխներդ կախ, գոհ ու երջանիկ կգնայիք օֆիս, շաբաթ-կիրակի էլ ձեզ Գյումրի գարեջուր կարող էիք թույլ տալ։Իբր էն վիճակում ենք, որ բոցեր են անում, պարոնայք իրավիճակն են լիցքաթափում։Մի բան հստակ է, որ ծիծաղում է նա՝ով Հոկտեմբերյանից է գալիս, այսինքն՝վերջում է ծիծաղում։Զգույշ եղեք, ընտրությունները սարերի հետևում չէ, ժողովուրդը տեսել է ձեր փնթի դեմքը։