
Թե ի՞նչ է լինում, երբ մարդ ճամբարներ է փոխում, կամ ճիշտ ժամանակին գիտի և՛ ճողոպրել և՛ փախչել։ Գյումրեցի իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյան ջան, էն որ իշխանամետ, պետականամետ գործիչ եք խաղում՝Գյումրիում բոլորը գիտեն ձեր նախկին մոլի դաշնակցական լինելու մասին, ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ բարեկամական կապի մասին։Ասածս հետևյալն է, եթե բախտի բերմամբ հայտնվել եք հողափոխականների ճամբարում՝պետք չէ քլնգել ու սևացնել այն մարդկանց, որոնց գաղափարները միշտ մատաղի նման ընդունելի են եղել ձեզ համար։Գիտե՞ք Գյումրիում ասում են՝Նազելին թասիբ ունենար մանդատը վայր կդներ, հատկապես գերիների վերաբերյալ մանիպուլյատիվ հայտարարությունից հետո, ձեզ ուղղակի մարդիկ դադարել են հավատալ։Գուցե մի պայծառ օր հայտնվեք էն մյուս ճամբարում ու սկսեք, արդեն ընդդիմադիր դարձած Նիկոլ Փաշինյանին ու իմքայլական մյուս գործընկերների վրա ցեխ շպրտելն ու ջրի երես հանել թույլ տրված սխալներն ու ձախողումները։Մի բան հստակ է.մարդ որ ամանից հաց է ուտում, այդ ամանի մեջ պիտի չթքի։Գուցե ձեր բախտը իսկապես բերել է, որ Մարգարիտա Մինասյանի աղջիկն եք, որովհետև ձեր հաջողությունների մեջ չէր կարող նրա գործոնն ու ՑԱՅԳ ՀԸ չլիներ։Մեկ էլ հիշում եմ, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ըստ էության նեղվել էր ձեր “անշնորհակալ”կեցվածքից՝հիշեցրեց, որ մեծ ներդրում ունի ՑԱՅԳ-ի զարգացման համար, կոպիտ ասած՝մարդ է դարձրել և այլն(դուք ավելի լավ գիտեք միմյանց հետ ինչ ընդհանուր շահեր ունեք)։ Գյումրիում նաև շատ է խոսվում, որ Նազելի Բաղդասարյան պատգամավորը մեծ ազդեցություն ունի Շիրակի մարզպետի կողմից նշանակումներ կատարելու մասով։Մեկ երկուսին անձամբ եմ ճանաչում, որ պատգամավորի մտերիմներից են։