Խորը վիշտ Ալավերդիում․ կյանքից հեռացել է Լարիսա Փարեմուզյանը

Խորը ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է վաստակաշատ մանկավարժ, անվանի քաղաքական և հասարակական գործիչ, լրագրող Լարիսա Փարեմուզյանը։

Լարիսա Փարեմուզյանն իր երկարամյա գործունեությամբ կարևոր ներդրում է ունեցել կրթության, լրագրության և հանրային կյանքի զարգացման գործում՝ արժանանալով գործընկերների, սաների և համաքաղաքացիների հարգանքին ու վստահությանը։

Նրա մահը մեծ կորուստ է ոչ միայն հարազատների և մտերիմների, այլև ողջ Ալավերդու համայնքի համար։

Խորին ցավակցություններ ենք հայտնում Լարիսա Փարեմուզյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու գնահատել են նրան։

Հիշատակը՝ լուսավոր։ 🕊️

Share This