«Ուրիշ քաղաքս». մայլայի գունեղ կերպարներն ու մանկության հիշողությունները
…Քաղքի հանրաճանաչ գժերը մեր դրկիցներն էին: Ամեն օր թազա ներկայացում կար, դիտումը՝ անվճար, պիեսը՝ իմպրովիզ, դերասանները՝ ժողովրդական: Վախտ կար օր ներկայացումների ժամերը կհամընգնեին իրար, բայց էդ հեչ չէր խանգառե հանրային քննարկման արժանանալուն: Էրգուշաբթի ու ուրբաթ Ալվարդի մոնոներկայացումն էր, իրա դեմը հեչ մարդ չէր կռնա: Էրեխեքին կծեծեր մայրական սիրով, որը հեչ մարդկային չէր: Համարյա էրգու մետր բոյը ու տղամարդու թափը ռինգ ելնելու լավ առավելություն էր Ալվարդին, բայց ինքը էդ էներգիան երեխեքով կհաներ: Ատամներով կբռներ աղջկա թշից, կհաներ վերև, հարի աչքը իր աչքին հասներ ու առանց բաց թողնելու կսեր «դաստիրակչական» խրատները: Իրա խախանդ օրերին աղջկան՝ Աննային, կկանչեինք պատերի հետևը ու սարսուռով կհաշվեինք վրայի թարմ ու սպիացած շռամները: Մենակ կողքի տան Վաղո պապը կրնար քանի բան ճվար բալկոնից, որին ի պատասխան կլսեինք.
-Քյոփա՜կ, սատկիս, գամ վրեդ բուռմ սիմիչկա ցփնեմ, աճի, չռթեմ, թքեմ գյոռիդ:
Կիրակիները Սուրիկինն էին: Ինքը բազարի մաքրողն էր, ու ընտեղաց սաղ զիբիլը կբերեր կտեղավորեր պադվալի մեջ: Չինաստանի աղբի վերամշակման գործարանները գլուխը քարն էին տվել մանկուց թոշակառու Սուրիկի մոտ: Պլաստիկ ցանկացած թափոն՝ յաշիկ, ցելաֆան կվառեր սեդկա ընկած տրուբեքով պեչկի մեջ, մոխրով էլ մայլի փոսերը կհարթեցներ: Դե, շիշն էլ միշտ փող էր:
#քարհանգուստ
#ուրիշքաղաքս
