«Մի՛ շտապեք մանկապարտեզ ուղարկել 1 տարեկան երեխային»․ մասնագետը ներկայացրել է հնարավոր հետևանքները
Մի՛ շտապեք մանկապարտեզ ուղարկել Ձեր 1 տարեկան երեխային, քանի որ
1. մինչև 2,5-3 տարեկանը կարևոր է հուզական շփումն ու կապը մոր հետ
2. վաղ անջատումը ծնողից երեխայի մոտ առաջացնում է տագնապ, հուզական դեպրիվացիա, ինչի արդյունքում տուժում է երեխայի մտավոր, երբեմն նաև ֆիզիկական զարգացումը
3. ծնողի կողմից չստացած բավարար ջերմությունը երեխան լրացնում է հոգեմարմնական դրսևորումներով՝ հաճախակի հիվանդանալով, ջերմության բարձրացմամաբ, վիրուսների հանդեպ բարձր ընկալողականությամբ
4. 3 տարեկանում երեխայի զարգացման մեջ նոր սկսվում է մեկ այլ առաջատար գործունության՝ այն է՝ հասակակիցների հետ շփման պահանջմունքը, և հենց այս փուլում է կարևոր երեխային առաջարկել հասակակիցների միջավայր
5. 3 տարեկանում երեխան ունի բավարար զարգացած խոսք, որպեսզի կարողանա ներկայացնել իր առօրյան մանկապարտեզում, պատմել օրվա իրադարձությունների մասին / լինում են դաստիարակների և դայակների կողմից բռնության դեպքեր, կոպիտ վերաբերմունք, վիճաբանություն երեխաների միջև/
6. երեխայի զարգացման ամեն փուլի համար կարևոր է ներկայացնել համապատասխան պահանջներ ու ունենալ ադեկվատ սպասելիքներ, հակառակ դեպքում կարող եք նկատել զարգացման հապաղում կամ ռեգրեսիվ վարք / օրինակ՝ երեխան երկար ժամանակ չի կարողանում բաց թողնել իր մանկական խաղալիքը կամ ծածկոցը/
7. աշխատել կհասցնեք ամբողջ կյանքում, սակայն երեխայի զարգացման վաղ շրջանը այլևս հետ չեք բերի, իսկ այդ փուլում ունեցած բացթողումները վերականգնելու համար անհրաժեշտ կլինի երկարտև ժամանակ և շատ ջանքեր։
