Հարավկորեացի ջութակահար Հեյուն Փարքի երազանքը՝ կատարել Արամ Խաչատրյանի կոնցերտը

 «Ոչ թե ցանկություն ունեմ, այլ երազում եմ ներկայացնել Խաչատրյանի կոնցերտը, ինչը կիրականացնեմ շատ շուտով»

Երևանյան 18-րդ միջազգային փառատոնի շրջանակում ելույթ ունեցած հարավկորեացի ջութակահար Հեյուն Փարքը խոստովանել է, որ երազում է ներկայացնել Արամ Խաչատրյանի կոնցերտը։ Նրա խոսքով՝ այդ երազանքն առաջիկայում կիրականացնի։

Փառատոնի համերգներն անցել են լեցուն դահլիճներում։ Դիրիժոր Գերգեյ Մադարաշն էլ ներկայացրել է հունգարացի կոմպոզիտոր Զոլտան Կոդայի «Գալանտայի պարերը» ստեղծագործության առանձնահատկությունները։

Share This