Արշակ արքեպիսկոպոսը դատի է տվել նախկին Տեր Արամին․ պահանջում է հերքում և խորհրդանշական 999 դրամ

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հայց է ներկայացրել կարգալույծ նախկին հոգևորականի՝ Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ) դեմ

Սրբազանը դատական կարգով պահանջում է պարտավորեցնել Ասատրյանին՝ հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաև 999 դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Հայցադիմումի առիթը սեպտեմբերի 27-ին Հանրային ՀԸ եթերում «Ինչպե՞ս բարեփոխել եկեղեցին. Մեծ բանավեճ» Ասատրյանի կողմից արված հայտարարություններն են։

Share This