Երևանում նոր կանաչ տարածք․ Մալաթիա-Սեբաստիայի 40-ամյակի այգում կտնկվի շուրջ 400 ծառ

 Նոյեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 40-ամյակի այգու
վերակառուցման աշխատանքների շրջանակում կիրականացնենք ծառատունկ։

▫️3 հեկտար տարածք զբաղեցնող այգում կտնկվի շուրջ 400 ծառ, ավելի քան 1000 թուփ և 2000 վարդ։ Այգին ապահովված է ոռոգման համակարգով։

▫️2022-2025 թվականներին Երևանում ստեղծել ենք շուրջ 60 հա կանաչ տարածք, տնկել 25.000 ծառ և 250.000 թուփ։

Երևանի քաղաքապետարան

Share This