Ջերմուկի մերձակայքում 2․6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են նաև Սյունիքում

Հոկտեմբերի 30-ին` տեղական ժամանակով ժամը 00:31-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ գրանցվել է 2․6 մագնիտուդով երկրաշարժ:
Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Գնդեվազ և Սարավան գյուղերում, ինչպես նաև Սյունիքի մարզի Գորայք և Սառնակունք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Share This