Պերուի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել

Պերուի հարավում 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։

Այն գրանցվել է 73 կմ խորության վրա՝ Պերուի կենտրոնական մասում գտնվող Կորակորա քաղաքից (Պարինաչաչաս նահանգ, Այակուչո շրջան) 50 կմ հյուսիս-արևելք։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։

Share This