1958-ի Տեղը․ կամարակապ դարպասների, հողաշեն տանիքների և աշխատավոր մարդկանց գյուղը
Կամարակապ դարպասների և հողաշեն տանիք-բակերի գյուղը․ Մի աշխատավոր ժողովուրդ, մի Տեղ գյուղ
Հին Տեղ գյուղն ունեցել է մի շարք թաղեր․ Զերթի, Եկեղեցու, Շորի, Քարե օթաղի․․․ Նկարի ներքևի մասում երևում են Շոր աղբյուրն ու կողքի փոքրիկ կամուրջը, որոնց շինարարությունը թվագրվում է ԽՍՀՄ տարիներ՝ 1932 թվական, սակայն այս աղբյուրի պատերին կան նաև ավելի հին՝ միջնադարի խաչքարեր։ Սա անվանել են Շենի աղբյուր(չշփոթել գյուղամիջի 7-ն աղբյուրի հետ/օխտն ախպուր), իսկ ես սիրում եմ անվանել՝ Կուճիր շոր (Մեծ շորը գտնվում է այս աղբյուրից մի քիչ վերև)։ Նկարների ձախ անկյունում կարող եք տեսենլ Սուրբ Գևորգ եկեղեցին և տարածաշրջանի այն ժամանակվա մեծ դպրոցներից մեկը, որը եղել է Նանասունց տները։ Աջ անկյունում կարող եք տեսենել գյուղապետարանի (հետո դարձել է գորգարտել և թոնրատուն) շենքը, որն ունեցել է նաև գրադարան։
Մեր գյուղի մարդկանց ապրելաոճն ու զբաղմունքն ինձ ամենաշատն են հետաքրքրել։ Հարցերիս ի պատասխան՝ ինձ համար այս անգամ հետաքրքիր էին 2 բաներ՝ կտավատից ձեթի արտադրությունը և շերամապահությունը։
Ձեթի արտադրության մասին խոսելիս չեմ կարող չնշել, որ պահպանված ձիթանոց՝ Տեղ գյուղի ժողովրդի ասած Սրանոց ունենք, և այս գյուղը հայտնի էր իր սրանոցներով ու ջրաղացներով (երբեմնի առվակի վարարման ու ջրաղացների պատմությունն առանձին կպատմեմ)։
Շրջակա գյուղերից մարդիկ իրենց մշակած կտավատը բերում էին Տեղ գյուղի սրանոցներ, որտեղ էլ պատրաստում էին ձեթ։ Սրանոցների ու ջրաղացների քարերից պահպանվել են Տեղ գյուղում, որոնցից մեկական Մելիք Բարխուդարի ամարաթում։
Առանձին հետաքրքրություն էր նաև ծխախոտի մշակությունը, որոնց դաշտերին մարդիկ անվանում են թամբաքիներ, ու հիմնականում, երբ կանանց հետ էի խոսում, ասում էին՝ գնում էինք թամբաքիներում աշխատում։
Լուսանկարները` 1958 թվականի
