Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է մայիսի 19-ին Մինսկում կազմակերպել ԵԱՏՄ գագաթնաժողովը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է կազմակերպել մայիսի 19-ին Մինսկում նախատեսված Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը ցանկացած ձևաչափով, թեև ինքն անձամբ հնարավոր է համարում դեմ առ դեմ հանդիպումը:

Ինչպես փոխանցում է «Բելտա» գործակալությունը, նման հայտարարությամբ Բելառուսի ղեկավարը հանդես է եկել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի տեսահամաժողովի ձևաչափով տեղի ունեցած հետ բանակցությունների ժամանակ:
«Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, այսօր զրուցել եմ Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Նրանք հիմա խորհրդակցում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչ կարող եմ Ձեզ ասել, նրան էլ եմ ասել. ես Ձեր ծառան եմ, ինչպես ասեք, այնպես էլ կլինի: Ես կկազմակերպեմ միջոցառումը: Պատրաստ եմ մայիսի 19-ին ընդունել բոլորին: Խոստանում եմ լիակատար անվտանգություն»,- ասել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով՝ ինքն այնքան էլ չի ընդունում տեսահամաժողովի ձևաչափը: «Եթե ուզում ենք լրջորեն հարցեր քննարկել, կարելի է հավաքվել այստեղ և քննարկել դեմ առ դեմ: Պարադիր չէ պաշտոնյաների բազմություն մեզ հետևի, թող մեկ-երկու տեսախցիկ լինի, մեր անձնական օպերատորներն ու լուսանկարիչները, որոնք կկարողանան ֆիքսել միջոցառումը»,- հավելել է բելառուս ղեկավարը:
Մոլդովայի նախագահը, իր հերթին, հավանություն է տվել Եվրասիական տնտեսական խորհրդի Բարձրագույն նիստը դեմ առ դեմ ձևաչափով անցկացնելու Լուկաշենկոյի առաջարկին:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )