<<Բրեքսիտը>> Լոնդոնի վրա թանկ է նստում
Ամերիկյան Bloomberg պարբերականը գրում է, որ «Բրեքսիտը» բավական թանկ է նստում բրիտանացիների վրա։ Պատճառն այն է, որ արդեն հաջորդ տարվանից մայրցամաքային Եվրոպայից Մեծ Բրիտանիա արտահանվող ապրանքները կթանկանան, քանի որ հարկ կլինի մաքսային ձեւակերպումներ կատարելու։ Մասնագետները նշում են, որ առհասարակ թանկացումներ ամեն դեպքում սպասվում են, քանի որ կհաջողվի արդյոք Բորիս Ջոնսոնի կաբինետին կնքել գործարքի ԵՄ հետ, որը կներառի նաեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը։ Ու մինչ այդ գործարքի մասով բանակցությունները շարունակվում են, 2021 թվականից ԵՄ տարածքից ցանկացած ապրանք, որը կտարվի Մեծ Բրիտանիա, կանցնի մաքսային հայտարարագրում, որը կարժենա 16-56 ֆունտ կամ 21-73 դոլար։
