Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցման հարցում Ռուսաստանի դերակատարությունը կասկածի ենթակա չէ․ Մարիա Զախարովա

Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցման հարցում Ռուսաստանի դերակատարությունը կասկածի ենթակա չէ։ Այս մասին ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան նշել է, որ Ռուսաստանի դերակատարությունն ամրագրված է համապատասխան գրավոր փաստաթղթում, որի տակ դրված են և Հայաստանի, և Ադրբեջանի ստորագրությունները։

«Այս դերակատարությունը ոչ մի կերպ չի կարող կասկածի տակ դրվել, քանի որ հակամարտող կողմերը հաստատել են այն: Եվ այդ հարցի շուրջ համապատասխան կոնսենսուս է ձեռք բերվել», – հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Share This