Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով անցման համար 3%-7% վճարը. Reuters
Իրանի և Օմանի ներկայացուցիչները, նավագնացության վերականգնման բանակցությունների շրջանակում, քննարկում են Հորմուզի նեղուցով նավերի տարանցման համար փոխադրվող բեռի հայտարարագրված արժեքի 3%-ից մինչև 7% գանձումներ, գրել է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Գործակալության տվյալներով՝ Իրանը պնդում է 5-7% վճար, Օմանը առաջարկում է 3%։ ԱՄՆ-ը կտրականապես դեմ է Իրանին հօգուտ որևէ սպասարկման վճարի, իսկ Պարսից ծոցի երկրները պնդում են, որ հնարավոր վճարները լինեն բացառապես կամավոր։
Ավելի վաղ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ կողմերը համաձայնեցրել են նոր երթուղու կոորդինատները, սակայն ընդգծել է, որ նեղուցի բացումը կախված կլինի ԱՄՆ-ի գործողություններից։
