Իսրայելական բանակը հայտարարել է, որ Սիրիայի տարածքին հարվածներ է հասցրել

Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Սիրիայում սիրիական բանակի մի շարք ռազմական օբյեկտներին և ենթակառուցվածքներին։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Իսրայելի բանակի տարածած հայտարարությանը։

«Որոշ ժամանակ առաջ, ի պատասխան Իսրայելի ուղղությամբ արձակումների… Իսրայելի պաշտպանության բանակի ինքնաթիռներն ու տանկերը հարձակվել են սիրիական տարածքում սիրիական բանակին պատկանող մի քանի ռազմական հենակետերի և ռազմական ենթակառուցվածքների վրա»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Բանակը նաև հայտնել է, որ հարված է հասցրել Լիբանանի ներսում լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը պատկանող արձակման վայրին:

Share This