Իսպանիայի վարչապետի կինը վարակվել է կորոնավիրուսով
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կնոջ՝ Բեգոնյա Գոմեսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ վկայակոչելով նախարարների կաբինետի մամուլի ծառայությանը:
Աղբյուրը հայտնում է, որ Գոմեսն իրեն լավ է զգում, հետևում է առողջապահական մարմինների կողմից սահմանված կանխարգելիչ միջոցներին:
Ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել նաև կառավարության անդամներից մեկի՝ հավասարության հարցերով նախարար Իրենե Մոնտերոյի մոտ, որից հետո որոշում էր կայացվել ստուգել կառավարության բոլոր անդամներին: Արդյունքում ՝ հիվանդությունը հայտնաբերվել էր տարածքային քաղաքականության և պետական կառավարման նախարար Կարոլինա Դարիասի մոտ:Իսպանիայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր հունվարի 31-ին: Ներկայումս վարակված է 5700-ից ավել մարդ, մահացել է շուրջ 190 մարդ:
