Իսկ ինչ են արվելու ԱԺ հին համակարգիչները Աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար
Ազգային ժողովը 552 ժամանակակից համակարգիչ ձեռք կբերի։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը։
«Անվերապահորեն ընդունում եմ այն թեզը, որ ժամանակակից պահանջներին համապատասխան արդյունավետ աշխատանք իրականացնելու համար աշխատակիցը պետք է զինված լինի ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական, միջոցներով, սարքավորումներով և անհրաժեշտ գիտելիքներով»։ Իհարկե սա լավ է, սակայն որքան կարժենա այս՝ ոչ ամենեւին էժան գնումը պետության բյուջեի համար։ Եվ հետո, իսկ ուր են տանելու արդեն եղած համակարգիչները։ Վաճառելու են էժանացված գներով, նվիրատվություն են անելու ասենք դպրոցներին կամ կարիքավոր երեխաների կրթությամբ զբաղվող սոցիալական հաստատություններին, թե դրվելու են՝ առնետներին ուրախացնելու համար։ Կարելի է օրինակ դրանք հատկացնել սահմանամերձ գյուղերի դպրոցներին։ Ամենաքիչը մի քսան-երեսուն գյուղի կբավականացնի համակարգչային դասասենյակներ կահավորելու համար։
