Իսկ երբ է լինելու <<ԱՅՈ>>ի կամ <<ՈՉ>>-ի հավատաքննությունը
Լրագրող Վաչիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել․ «Հանրաքվեին ընդառաջ, Էջմիածնում «ՈՉ»֊ի հուղարկավորում է իրականացվել։ Քաղաքական քարոզն ու հակաքարոզը սահմաններ չունի»։ Իհարկե լարգրողը ճիշտ է, մարդկային երեւակայությունը չունի սահմաններ։ Ուստի կարելի է սպասել, թե «ԱՅՈ»-ն կամ «ՈՉ»-ն առաջիկայում ինչպես կարող են «հրկիզվել», «կախաղան բարձրացվել», «գնդակահարվել տրոյկայի դատավճռով», «գամվել անարգանքի սյունին», «էշին թարս նստեցվել ու պտտվել քաղաքներով ու գյուղերով»։ Ինչ կա որ։ Ավելի հետաքրքրական կլնի, եթե «ԱՅՈ»-ն կամ «ՈՉ»-ը ինկվիզիցիայի դատարանի առաջ կանգնեն ու հավատաքննվեն։

