Իշխանությունը հրաժարվեց պլան Ա-ից, անցավ պլան Բ-ի
Ազգային ժողովի խորհրդի նիստը քիչ առաջ ավարտվեց։ Մենք տեղեկացանք, որ Վահագն Հովակիմյանի 3 նախագծերը, որոնք շրջանառվել էին՝ ՍԴ-ն և նախագահի ինստիտուտը շրջանցելու ճանապարհով, հանվեցին օրակարգից։
Սակայն որոշվեց օրակարգ մտցնել 37 պատգամավորների առաջարկությամբ նախօրեին շրջանառության մեջ դրված նախագիծը՝ Սահմանադրության 313-րդ հոդվածը փոխելու վերաբերյալ։ Այս փոփոխությունը պետք է մտնի Սահմանադրական դատարան՝ հաստատման։
