Ինչ է սպասվելու Պուտին-Էրդողան բանակցություններում

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը կլինի բավականին բարդ։ Այս մասին «Մոսկվա-Կրեմլ-Պուտին» հաղորդման ժամանակ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ըստ «Вести»-ի փոխանցման։ «Հանդիպումը դյուրին չի լինելու, սակայն ամեն դեպքում պետությունների ղեկավարները վերահաստատում են, որ տրամադրված են կարգավորել իրադրությունը Իդլիբում եւ հավատարիմ են Սոչիի պայմանավորվածություններին։ Սա կարեւոր է»,- մասնավորապես ասել է Կրեմլի խոսնակը։ Պեսկովի խոսքերի համաձայն, Պուտին-Էրդողան հանդիպումը ամենայն հավանականությամբ կկայանա մարտի 5-6-ին, Մոսկվայում։ Նա նաեւ ասել է, որ կողմերը մտադիր են քննարկել, թե ինչպես են կյանքի կոչվում Սոչիի պայմանավորվածությունները:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )