<<Իմ քայլում>> սպասվում է տրոհում

«Ամբիոնին» հայտնի է դարձել, որ առաջիկայում իշխող «Իմ քայլը» պատգամավորական ֆրակցիայում տեղի է ունենալու տրոհում։ Մասնավորապես, «Ամբիոնի» թղթակիցը ականատես է եղել մի քննարկման, որի ընթացքում իշխող խմբակցության 7-8 պատգամավորի կողմից քննարկվել է խմբակցությունից դուրս գալու եւ նոր կուսակցություն հիմնելու, ու այդ ճանապարհով ժողովրդին ծառայությունը շարունակելու հարցը։ «Ամբիոնի» թղթակիցը հաղորդում է, որ նույնիսկ կազմվել է փաստաթուղթ այս մասին։ Քննարկումները տեւել են բավական երկար եւ ներառել գրեթե բոլոր մանրամասները, կապված նոր քաղաքական պրոցեսի մեկնարկի հետ։ Սա ցույց է տալիս այն, որ նշված պատգամավորները իրապես մտահոգ են երկրում ստեղծված իրավիճակով, հասկանում են այն մարտահրավերների ու խնդիրների լրջությունը, որի առաջ կանգնած է երկիրը եւ հավատարիմ են մնացել անցյալ տարի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության արժեքներին ու առաջ քաշած կարգախոսներին, ու շարունակելու են ծառայել ժողովրդին՝ կյանքի կոչելու համար հեղափոխությունն իրականացրած ժողովրդի ակնկալիքները։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )