Թուրքական բանակը շուտով կհատի թուրք-սիրիական սահմանը». Թուրքիան կոչ է արել Սիրիայի քրդերին ինքնակամ հանձնվել
Թուրքիայի զինված ուժերը շուտով կհատեն թուրք-սիրիական սահմանը՝ ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակ»-ի հետ միասին: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեդդին Ալթունը:
Ալթունը խորհուրդ է տվել Սիրիայի քրդերին ինքնակամ հանձնվել, կամ էլ իրենք կկասեցնեն քրդերի բոլոր փորձերը, որոնք կխանգարեն «ահաբեկիչներին վերացնելու գործում»:
Հիշեցնենք, որ դեռ երեկ Անկարան բազմաքանակ ռազմական տեխնիկա և անձնակազմ էր ուղարկել Սիրիայի հետ սահման՝ Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք ընկած տարածքում, ռազմական գործողություններ սկսելու համար:
