Էրդողանի կուսակցությունը խորհրդարանում կկազմի մեծամասնություն

Ինչպես հայտնի է, նախօրեին՝ մայիսի 14-ին, Թուրքիայում տեղի են ունեցել ոչ միայն նախագահական, այլ նաեւ պառլամենտական ընտրություններ։ Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի ԿԸՀ-ն հայտարարել է, որ քվեների 99,55 տոկոսի հաշվարկի արդյունքում, Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գլխավորած «Հանրապետական դաշինքը» հավաքել է քվեների 49,3 տոկոսը, կազմելով մեծամասնություն՝ ստանալով 600 պատգամավորական մանդատներից 322 մանդատ։
Քեմալ Քըլըչդարօղլուի ղեկավարած Ժողովրդահանրապետական կուսակցության ընդդիմադիր «Ժողովրդական դաշինք»-ը ստացել է ձայների 35,19%-ը կամ մոտ 212 մանդատ,
«Աշխատանքի և ազատության դաշինքը», որի կազմում ընդգրկված է Կանաչների ձախ կուսակցությունը, կարող է ստանալ 66 մանդատ։

Share This