Չարլզ 3-րդը մեքենա է վարել կիրակի օրը եկեղեցի գնալիս
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը կիրակի առավոտյան մեքենա է վարել՝ եկեղեցի՝ կիրակնօրյա արարողության գնալիս՝ Նորֆոլկի կոմսության Սանդրինգհեմ բնակավայրում։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Միապետը իր կեցավայրից մեքենան վարելով գնացել է Ս․ Մարիամ Մագդաղենացու եկեղեցի, շարասյան ուղեկցությամբ, ճանապարհին ձեռքով ողջունելով իր հպատակներին, որոնք հավաքված են եղել ճանապարհի մոտ։ Միապետը եկեղեցական արարողության գնալու համար հագնված է եղել զուսպ մոխրագույն կոստյում։ Թագուհի-կոնսորտ Կամիլան նրան չի ուղեկցել։ Արարողությունից հետո միապետը նորից նստել է մեքենա, սակայն այլեւս ղեկին չի եղել։ Նորից արքայական կեցավայր նրան տարել է անվտանգության ծառայության սպաներից մեկը։ Թագավոր Չարլզ 3-րդը Սանդրինգհեմի կեցավայր ժամանել էր մայիսի 6-ին տեղի ունեցած թագադրության հանդիսավոր արարողությունից հետո։
