Ինչու մարդիկ չեն կարողանում կապ հաստատել այլմոլորակայինների հետ․ գիտական վարկած
Լոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոցի (EPFL) գիտնականները կարծում են, որ մարդիկ չեն կարողացել մինչեւ հիմա կապ հաստատել ոչ երկրային քաղաքակրթությունների կամ ինչպես ընդունված է ասել՝ այլմոլորակայինների հետ այն պատճառով, որ Երկիր մոլորակը հնարավոր է գտնվում է «ռադիոլռության փուչիկի» մեջ։ Այս մասին հայտնում է The Astronomical Journal պարբերականը։ Արտաերկրային քաղաքակրթությունների որոնումը հիմնականում ներկայացնում է իրենից փորձ գրանցել այլմոլորակայինների ուղարկած ազդակները, որոնք կոդավորված են ռադիոալիքների միջոցով։ Գիտնականները ստեղծել են մի մաթեմատիկական մոդել, որը ներկայացնում է ալիքների անցումը Ծիր Կաթինի միջոցով, որոնք ուղարկված են այլմոլորոկայինների կողմից։ Գիտնականները ելակետ են ընդունել այն ենթադրությունը, որ Ծիր Կաթինում ցանկացաժ ժամանակային պահի առնվազն մեկ էլեկտրամագնիսական տեխնոլոգիական ծագման ազդակ կա, եւ Երկիր մոլորակը գտնվում է «փուչիկի» մեջ, որին այդ հաղորդումները չեն հասնում։ Դա լիովին հնարավոր է, հաշվի առնելով Տիեզերքի չափսերը։ Եթե գիտնականների ենթադրությունը ճիշտ դուրս գալ, ապա մեկ հարյուրամյակում մեր գալակտիկայով կարող է անցնել մեկից մինչեւ հինգ նման ազդակ։ Այս պայմանների առկայության պարագայում մենք այլմոլորակայիններից ազդակ կստանանք ոչ պակաս, քան 60 տարի անց, սակայն այդ ժամկետը կարող է ձգվել նաեւ երկու հազար տարի։
