Զելենսկին Կոնգրեսում լավ խաղաց, բայց փող չի լինի (Տեսանյութ)
Բայդենի հետ հանդիպման ժամանակ Զելենսկուն ուղղված հիմնական հարցն էր, թե ինչ եք անելու, եթե ֆինանսավորում չստանաք: Թե´ Բայդենը, թե´ Զելենսկին միայն լռեցին:
Դրան հաջորդած` Կոնգրեսում ֆինանսավորում խբդրելուն ուղղված Զելենսկու ելույթն էր: Մեկնաբանությունը, որը տվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը եկավ հուշելու, որ Զելենսկու համար վատթարագույն տարբերակն է` հանրապետականներին նա չի համոզել, փող չեն տա: Ըստ Կոնգրեսի խոսնակի. «Մեզ անհրաժեշտ է ռազմավարության հստակ ձևակերպում, որը թույլ կտա Ուկրաինային հաղթել, և մինչ այժմ պատասխանները բավարար չեն։ Նրանք մեզ չտրամադրեցին այն հստակությունն ու մանրամասնությունը, որը մենք խնդրեցինք նորից ու նորից՝ սկսած իմ խոսնակ դառնալուց բառացիորեն 24 ժամ անց: Բայդենի վարչակազմը, ըստ երևույթին, միլիարդավոր դոլարներ է խնդրում՝ առանց կոնկրետության, առանց հաղթանակի հստակ ռազմավարության և առանց պատասխանների, որոնք, կարծում եմ, որ ամերիկյան ժողովուրդն արժանի է: Ես նաև առաջին իսկ օրվանից հասկացրել եմ, որ ազգային անվտանգության ցանկացած լրացուցիչ փաթեթ քննարկելիս մեր առաջնահերթությունը մեր ազգային անվտանգությունն է: Այս պահին սահմանին բացարձակ աղետ է, և դրա մեղավորը ներկայիս վարչակազմի քաղաքականությունն է։ Անցած շաբաթ մենք արձանագրել ենք 12000 ապօրինի սահմանահատում ընդամենը մեկ օրում»։
Այսպիսով, ի՞նչ է անելու Զելենսկին, երբ փող չեն տալիս: Մինչ նրա վաշինգտոնյան այցը մի շարք հեղինակավոր փորձագետներ կանխատեսում էին. «Վաշինգտոն Զելենսկուն կանչել են ոչ թե փող տալու համար: Վաշինգտոնում Բայդենը Զելենսկուն վերջին անգամ կառաջարկի` արագացված տեմպերով լեզու գտի Մոսկվայի հետ, հենց բանակցությունները սկսվեն, մենք կփորձենք օգնել, որ Ուկրաինան ստանա հնարավորի առավելագույնը: Հակառակ դեպքում պետք է հեռանաս, տեղը զիջես նրան, որ կկարողանա Մոսկվայի հետ խոսել: Եթե ոչ, մենք տիպված կլինենք քեզ հեռացնել»:
Վաշինգտոնյան այցը հուշում է, որ հենց այս սցենարն է գործում:
