Երբ քո ապիկարության ու ապաշնորհության համար պատասխանում են ուրիշները

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ 1999-ից, ստանձնելով «ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնը, բոլոր ժամանակներում ամեն ինչից դժգոհող ու միշտ ընդդիմադիր Նիկոլը լծվեց օրվա իշխանություններին քննադատելու գործին։ Հանուն արդարության՝ պետք է փաստեմ, որ քննադատելուց հարմար գործ քաղաքականության մեջ չկա, քանի որ յուրաքանչյուր իշխանություն, ինչքան էլ իդեալական ու լեգիտիմ լինի և իր ժողովրդի համար մտածող, միևնույն է, չի կարող երկրի կառավարումն իրականացնել ամենաճիշտ ու համապատասխան գործիքակազմով․ պարզ է, միշտ էլ կլինեն տարբեր բացթողումներ, սխալներ, կիքսեր ու, ինչպես ասում են, «լյապեր»։ Սակայն պետք է նաև ամրագրեմ մի կարևոր հանգամանք․ Նիկոլը իշխանություններին քննադատում էր ոչ թե բովանդակային տիրույթում և կոնկրետ հարցերի վերաբերյալ, այլ մանիպուլյատիվ ու դավադրապաշտական, խորհրդապաշտական տիրույթներում և, ըստ ամենայնի, լուրջ ուսումնասիրել էր ժամանակակից քաղտեխնոլոգիաների ու PR-ի վերաբերյալ մասնագիտական գրականությունը: Հավանաբար, ոչ մեկի համար զարմանալի չէ, որ հենց այս մանիպուլյացիոն ժանրից են «բյուջեն թալանած», Քոչարյանի 4 միլիարդի մասին, որ «գողացել էր ժողովրդից» առասպելները, «Միշիկի ու Սաշիկի» մասին լեգենդները, «800 հեկտար հող հանձնելու» անհասկանալի թեզերը, որ ոչ մի հիմնավորում ու բացատրություն մինչ օրս չունի:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )