Վարդան Ղուկասյանի ազատության պահանջով՝ ԴՕԿ կուսակցության խաղաղ ցույցը սեպտեմբերի 25-ին

ՀԱՐԳԵԼԻ՛ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Վարդան Ղուկասյանի ազատության հարցը վաղուց դուրս է եկել զուտ իրավական հարթությունից և վերածվել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև քաղաքական հակասությունների ու շահերի բախման թեմայի։
Սեպտեմբերի 25-ին, ժամը 15։00-ին, ԴՕԿ կուսակցությունը կազմակերպում է խաղաղ ցույց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց։
Կոչ ենք անում Երևանի և Հայաստանի մարզերի մեր հայրենակիցներին, բոլոր նրանց, ում համար թանկ է Վարդան Ղուկասյանի ազատությունը, ովքեր իրենց մասնակցությամբ մոտիկացնելու են Վարդան Ղուկասյանի ազատությունը, միանալ մեր նախաձեռնությանը և միասին բարձրաձայնել մեկ պարզ պահանջ.
ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ
Սփյուռքի մեր հայրենակիցներին կոչ ենք անում չմնալ անտարբեր և իրենց աջակցությունը հայտնել ԴՕԿ կուսակցության պաշտոնական՝ https://www.facebook.com/DokKusakcutyan ֆեյսբուքյան էջում՝ կիսվելով այս հայտարարությամբ։

ԴՕԿ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Share This