Եվրոպայի մակարդակին թող հասնեն, նոր պահանջեն. անասնապահ

Քիչ առաջ մի շարք անասնապահներ նորից կառավարության շենքի դիմաց էին և բողոքի ակցիա էին իրականացնում, նշելով, որ չեն պատրաստվում իրենց սեփական միջոցներով սպանդանոցներ կառուցել։
«Եվրոպայում ես ութ տարի աշխատել եմ հենց սպանդանոցում։ Եվրոպա, ի՞նչ Եվրոպա, թող հասնեն Եվրոպայի մակարդակին նոր պահանջեն։ Էնքան լկտի բաներ ա ընդեղ կատարվում, թող էդ էլ բերեն»,-լրագրողների հետ զրույցում նշեց Արարատի մարզի Մրգավետ համայնքի բնակիչ Վահե Բարսեղյանը, որը, իր խոսքով, տարիներ շարունակ աշխատել է արտերկրի սպանդանոցներում։
Ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ վաղը նորից նույն պահանջով լինելու են կառավարության շենքի դիմաց։
Հիշեցնենք, որ սպանդանոցային մորթի պահանջը հետաձգվել է մինչև հուլիսի 1-ը։
Video Player

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )