ԲՀԿ-ն 20 րոպե ընդմիջում վերցրեց

Քիչ առաջ ընդդիմությունը չկարողացավ ընդհանուր հայտարարի գալ ԱԺ արտահերթ նիստի օրակարգը հաստատելու հարցում: ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը, ապա ԼՀԿ-ից Էդմոն Մարուքյանը հայտարարեցին, որ այս ողջ պրոցեսը տեղի է ունենում ԱԺ կանոնակարգի կոպիտ խախտմամբ, քանի որ օրակարգում ընդգրկված հարցը չի անցել Գլխադասային հանձնաժողովի նիստով և չի ստացել դրա եզրակացությունը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ ասաց, թե ինքը նշանակել է Գլխադասային հանձնաժողով, ուղղակի հանձնաժողովը չի հասցրել իր եզրակացությունը տալ, քանի որ նախաձեռնողն ավելի շուտ է հրավիրել արտահերթ նիստը: ԱԺ նախագահի այս աբսուրդային պատասխանից հետո ԲՀԿ-ն 20 րոպե ընդմիջում վերցրեց եւ միասին գնացին ԱԺ նախագահի սենյակի ուղղությամբ՝ հավանաբար միասին Աժ կանոնակարգ օրենք կարդալու։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )