Ես որևէ դիրքորոշում հայտնել չեմ կարող, լուրերը օդում կախված են. Լիլիթ Արզումանյանը Թատերական ինստիտուտը Մանկավարժականին միացնելու մասին

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ինստիտուտի լիցենզիան փոփոխելու, ինչպես նաև Երևանի պետական մանկավարժական համալսարանին միացնելու մասին լուրերին, ասաց, որևէ կերպ չի կարող մեկնաբանել դա։

Ես որևէ դիրքորոշում կամ կարծիք չեմ կարող արտահայտել, այս լուրերը օդում կախված են, որևէ հիմք չունեն: Ուսանողները այդ շրջանառվող լուրերից անհանգստացան, բայց այսօր ամեն ինչ խաղաղ է, այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այսօր բուհում ամեն ինչ հանգիստ է, իսկ դասերն ընթանում են բնական հունով»,- ասաց Լիլիթ Արզումանյանը:

Հիշեցնենք, որ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները բողոքի ակցիա էին իրականացրել, երբ ԱԺ-ում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտարարել էր, որ հարցականի տակ է Թատերական ինստիտուտի լիցենզիան փոփոխելու հարցը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )