Դրախտիկի դպրոցում մարդիկ ցրտահարվում են
Ֆեյսբուքում Մայիս Մարգարյան անունով օգտատերը Դրախտիկի դպրոցի անմխիթար վիճակից լուսանկար է հրապարակել ու տակը ներկայացրել մի երկխոսություն, որից պարզ է դառնում, որ դպրոցում մարդիկ սրտից ուղղակի ցրտահարվում են, և այս դպրոցը, չգտես ինչու, եկող տարվա վերանորոգվող դպրոցների ցանկում չի ներառվել։
– Էս դպրոցի հարցը ի՞նչ տի լի, Մայի՛ս։
– Ո՞ր պահը, ապեր։ Հեն ա Արարատը բաց նամակ ա գրել նախարարին, պետք ա տեսնենք։
– Ախպեր, թքած վիճակ ա, հազիվ ենք դիմանում։
– Թքած վիճակը ո՞րն ա։
– Ախպեր, 7 աստիճան ա դասարաններում, 17 պետք ա լինի։ Հա, սենց ո՞նց կլինի։
– Բա փեչերը չե՞ն օգնում հեչ։
– Ախպեր, նավթ ենք վառում, համ խեղդում ա, համ էլ չի տաքացնում նորմալ։ Քիչ ա մնում տանից փեդ պիրինք, վառենք։ Էդ նավթն էլ ինչ-որ չափ ունի, ուզում ես վառես, չմրսես, բայց չես կարող սահմանն անցնել։
– Հըըըմ։
– Մայիս, իմ արև, նախորդ տարիներին ցուրտը տարել ա ոտքերս, անցած տարի էլ մի խոխա էր ցրտահարվել։ Մի բան արեք էլի, սենց չի լինի…
