Արտակարգ դեպք Երևանում․ կոտրել են <<Թաղման բյուրոյի>>դռները, փորձել թալանել ներսում եղած գումարը
Այսօր տեղեկություն տարածվեց, թե երեկ գիշերը մի խումբ անձինք ներխուժել են Էրեբունի վարչական շրջանում գտնվող Բնակչության հատուկ սպասարկման ՀՈԱԿ-ի, ժողովրդական լեզվով ասած՝ «Թաղման բյուրոյի» շենք ու փորձել թալանել այն։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը՝ ժամը 3-4-ի սահմաններում։
Բնակչության հատուկ սպասարկման ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանը ambion.news-ի հետ զրույցում ասաց, որ հարձակվողները որևէ բան չեն կարողացել թալանել, բայց վնաս տվել են՝ կոտրել են դռները։
«Իրականում հանցագործները հինգ դուռ են կոտրել, փորձել են հաշվապահության չհրկիզվող պահարանը կոտրել, «նաժովկաներով» կտրել-հասել են վերջին շտրիխին, որ արդեն կարող էին կոտրել, բայց երևի հասկանալով, որ մեծ է, չեն նկատել, որ իրենց ուածին արդեն հասել են ու թողել դուսր են եկել։ Վնասը կոտրած հինգ դռներն են ու չհրկիզվող պահարանը, ուրիշ որևէ բանի ձեռք չեն տվել»,-ասաց Արման Իսկանդարյանը։
Թե ովքեր կարող էին կատարել այս գործողությունը, ում վրա են կասկածում, Իսկանդարյանը դժվարացավ ասել՝ նշելով, որ որևէ մեկի վրա չեն կակսածում, բայց հույս ունեն, որ իրավապահները մոտական ժամանակում դեպքը կբացահայտեն։
