Դստեր ծնվելուց հետո Ռոբերտ դե Նիրոն առաջին անգամ հանրության առաջ ներկայացել է ընկերուհու՝ Թիֆանի Չենի հետ
Ռոբերտ դե Նիրոն դստեր ծնվելուց հետո առաջին անգամ հանրությանը ներկայացել է ընկերուհու՝ Թիֆանի Չենի հետ։ Նրանց երեխան լույս աշխարհ է եկել անցած ամիս:

79-ամյա օսկարակիր դերասանն ու նրա սիրելին ներկա են եղել Vanity Fair x Prada երեկույթին, որը տեղի է ունեցել Կաննի կինոփառատոնի շրջանակում՝ Կապ դ՛Անտիբում:

Անցած շաբաթ հոլիվուդյան լեգենդը բացահայտեց, որ իրենց դստեր անունը Ջիա Վիրջինիա Չեն-Դե Նիրո է․ նա ծնվել է ապրիլի 6-ին: «Սա պլանավորված երեխա էր»,-ավելացրել է դե Նիրոն՝ նշելով, որ նրանք երկուսն էլ երեխա էին ուզում եւ գտնվում էին «7-րդ երկնքում»: «Նրան սերն է բերել այստեղ»։ Աղջիկը դարձել է լեգենդար դերասանի յոթերորդ երեխան։

