Դերասան Չառլի Շինին փորձել է խեղդել հարեւանուհին

Դերասան Չառլի Շինը Մալիբուի իր տանը ենթարկվել է 47-ամյա հարեւանուհու հարձակմանը։

Լոս Անջելեսի շերիֆի դեպարտամենտը The Post-ին հաստատել է, որ դերասանի հարեւանուհի Էլեկտրա Շրոքը ձերբակալվել էդերասանի վրա հարձակման համար, նա օգտագործել է մահասփյուռ զենք եւ իրականացրել թալան ներխուժմամբ։

«Ներգրավված կողմերի հետ շփումից հետո ոստիկանները Չառլի Շինին ճանաչել են որպես հարձակման զոհ»,- նշվել է շերիֆի դեպարտամենտի հայտարարությունում։ Նրանք չեն նշել հարձակման դրդապատճառի մասին, բայց TMZ-ն տեղեկացրել է, որ Շրոքը պատռել է Շինի վերնաշապիկը եւ փորձել խեղդել նրան։

Տեղեկացվել է, որ պատահարի վայր են կանչվել բժիշկներ, բայց 58-ամյա Շինը հիվանդանոց չի գնացել։

Share This