Դա հիվանդ մարդու երևակայություն է. Մովսես Հակոբյանի պատասխանը Փաշինյանի մեղադրանքին

«Ցանկացած մարդ կարող է հասկանալ, որ դա հիվանդ մարդու երևակայություն է, ես հիվանդ մարդու ելույթներին չեմ հետևում»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին ռազմական գլխավոր տեսուչ Մովսես Հակոբյանը` անդրադառնալով այսօր ԱԺ-ում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Մովսես Հակոբյանը հանձնարարել է հանձնել 7-րդ պաշտպանական շրջանը։

Դիտարկմանը, թե ըստ Փաշինյանի հայտարարության, նա պատերազմի ընթացքում զբաղեցրել է ռազմական գլխավոր տեսուչի պաշտոնը և այդ ընթացքում աշխատավայրում չի եղել, վերջինս նշեց, որ Փաշինյանը չգիտի, թե ինքն ով է և ինչ պաշտոնի է եղել․

«Ես եղել եմ Պաշտպանության նախարարության վերահսկողության ծառայության պետ, իմ աշխատանքը այնտեղ է, որտեղ ես որոշում եմ՝ ըստ Նիկոլ Փաշինյանի հաստատած կանոնակարգի»,-ասաց Մովսես Հակոբյանն ու հավելեց․ «Փառք Նիկոլին, թող հաղթանակները շարունակի»։

Share This