Դավիթ Տոնոյանը հիմա ազատվում է աշխատանքից, թե՝ ոչ

Վերջին օրերին մամուլում ակտիվորեն շրջանառվում են լուրեր այն մասին, որ այս օրեին բազեցրած պաշտոնը թողնելու է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Այսօր արդեն «Իրականում» լրատվականը գրել էր, որ Դավիթ Տոնոյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ եղել է հանդիպում, որի ընթացքում Փաշինյանը տեղեկացրել է Տոնոյանին, որ նա ազատվում է զբաղեցրած պաշտոնից։ Ըստ «Իրականումի», համապատասխան հրամանագիրն արդեն իսկ ուղարկվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ ստորագրման, եւ այս մասին օրվա ընթացքում կհայտարարվի։ Կարճ ժամանակ անց Դավիթ Տոնոյանը տարբեր լրատվամիջոցների հետ զրույցներում ասել էր, որ ոչ մի բան ասել չի կարող եւ այժմ գտնվում է ՊՆ-ում ու աշխատում է, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, թե դրանք անհեթեթե լուրեր են։ «Իրականումի» չափազանց վստահ հրապարակումը, սակայն ակամա մտածելու առիթ է տալիս, եթե հաշվի առնենք նաեւ, որ Դավիթ Տոնոյանը համարվում է ինքնուրույն տեսակետ ունեցող, կայացած եւ Փաշինյանից, կարելի է ասել, զրոյական կախվածություն ունեցող գործիչ։ Ամենեւին չի բացառվում, որ իրոք կա նման մտադրություն Փաշինյանի մոտ, սակայն Վանեցյան-Օսիպյան հեռացումները հաշվի առնելով, եւ մտավախություն ունենալով, որ իրենից հեռանալով նրանք կհամալրեն հակադիր ճամբարը ավելի կամ պակաս նկատելի կերպով, որոշել է ըստ սովորության փոխել որոշումը կամ գոնե այս փուլում ներքաղաքական իրավիճակն ավելի չշիկացնել, հատկապես, որ առաջիկայում սպասվող գործընթացներում փորձառու գործիչներին իրեն հակառակորդ ունենալը իր շահերից չի բխում։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )