Գյումրու համայնքային իշխանություններն ու հողազավթած քաղաքացիները համաձայնության են եկել
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր, Գյումրիում համայնքային իշխանությունների կողմից սկսվել էր մի շարք համայնքապատկան հողամասերի՝ հողազավթումներից ազատման գործընթացը։ Իրավիճակը իհարկե, բավական լարված էր։ Մենք արդեն ներկայացրել ենք, որ ըստ ՀՀ գործող օրենսդրության, հողազավթած քաղաքացիները նախ պետք է ապամոնտաժեն հողամասերի վրա իրականացրած բոլոր կառույցները եւ հանեն տնակները, ապա պետք է կայանա աճուրդ եւ դրանից հետո եթե նրանք մասնակցեն աճուրդին եւ հաղթեն, նոր կկարողանան գործունեություն ծավալել այդ հողամասերում, համապատասխան նախագծային հանձնարականներով։ Համայնքային իշխանությունների ներկայացուցիչ Հայկ Սուլթանյանը պարզապաբանեց, որ քաղաքացիները պարտավորվել են մեկ շաբաթվա ընթացքում ապամոնտաժել իրենց ուժերով այդ հողամասերի վրա գտնվող կառույցներն ու հանել տնակները։ Սուլթանյանը մանրամասնեց, որ սա մարդկային քայլ է, որպեսզի մարդիկ ամեն դեպքում ծախս են արել, կարողանան խնամքով հանել դռները, լուսամուտները, այլ գույթ, որոնք հնարավոր կլինի հետագայում օգտագործել։ Ամեն դեպքում հստակ է, որ նահանջ այս հարցում չի լինելու եւ կարծես թե բոլորն էլ սա հասկացել են, բնակիչներն էլ քաղաքային իշխանությունների, մարզային ոստիկանության ղեկավարության ներկայությամբ խոստացել են իրականացնել ապամոնտաժում։ Հայկ Սուլթանյանը նկատեց, որ հողը զավթած քաղաքացիները կարող են լիիրավ կերպով մասնակցել աճուրդին, դա ոչ մի խնդիր չէ, աճուրդն էլ լինելու է բաց, խոշորացույցի տակ, թափանցիկ եւ եթե հաղթեն, ապա իշխանությունները ոչ մի խնդիր դրանում չեն տեսնում։ Հատկապես, որ տարածքն արդեն նախկին եռուզեռը չունի, եւ իրենց թաղն է եւ իշխանությունն էլ դա հասկանում է։ Քաղաքապետարանի ներկայացուցիչը նաեւ նշեց, որ կարեւոր է, որ ամեն բան լինի օրենքին համապատասխան։
