Գյումրիում մաքրվում են ջրատար խողովակները, վերականգնվում՝ փողոցները
Գյումրիում մաքրվում են ջրատար խողովակները, վերականգնվում՝ փողոցները
Գյումրիում մեծ թափով ընթանում են ջրատար խողովակների մաքրման աշխատանքները։ Խողովակաշարի խցանման հետևանքով որոշ հատվածներում ջրի հոսքը խափանվել է, ինչի հետևանքով առաջացել են լճացումներ և փողոցների ողողումներ։ Ներկայում իրականացվում են ինչպես խողովակների մաքրման, այնպես էլ ջրահեռացման համակարգերի վերականգնման աշխատանքներ։
Այս պահին աշխատանքները կենտրոնացած են Սևյան եւ Բուլվարային թաղամասերում՝ «Մայր Հայաստան» հուշարձանին կապող տարածքում ։
Ջրատար խողովակների մաքրման աշխատանքներին զուգահեռ , քաղաքի տարբեր հատվածներում ընթանում են նաև փոսալցման աշխատանքներ։
Փողոցների վերականգնումն իրականացվում է փուլային ձևաչափով՝ ապահովելու համար երթևեկության անվտանգությունն ու բնակիչների հարմարավետությունը։
Համայնքապետարանը կոչ է անում բնակիչներին դիմանալ ժամանակավոր անհարմարություններին՝ ցուցաբերել ըմբռնում և համագործակցել աշխատանքներն իրականացնող ծառայությունների հետ։
Գյումրու համայնքապետարանը անելու է ամեն հնարավորը՝ ապահովելու, որ փոսալցման և բարեկարգման աշխատանքները իրականացվեն ժամանակին ու որակով՝ հանուն քաղաքի և յուրաքանչյուր բնակչի բարեկեցության





и ещё 10
Все реакции:
2
