Գեղարքունիքում 32-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով կողաշրջվել է
Այսօր՝ օգոստոսի 4-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Տիգրան Մ.-ն իր վարած «Գազել» մակնիշի բեռնատարով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ըստ նախնական տվյալների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
