Գեղամ Նազարյանը չի ցանկացել Էդգար Ղազարյանի հետ հանդիպումը լուսաբանվի

Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու առաջարկով հանդես եկած «Արթուն ենք» քաղաքացիական շարժման նախաձեռնող, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության շրջանակում հանդիպում է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ։  Լրագրողներին  թույլ չտվեցին լուսաբանել հանդիպումը։

ԱԺ աշխատակիցն ասաց, որ քաղաքացիների ընդունելությունն առհասարակ չի լուսաբանվում, լուսաբանվում է այն պարագայում, եթե երկկողմ համաձայնություն կա։

«Նման պարագայում չունենք երկկողմ համաձայնություն»,- լրագրողներին ասաց ԱԺ աշխատակիցը։

Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանը քաղաքացիների ընդունելության շրջանակում հերթագրվել էր հանդիպել ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ։ Քն

Share This