Բիշքեկում զանգվածային անկարգությունների հետևանքով 18 ոստիկան է տուժել

Մարտի 2-ին Բիշքեկում զանգվածային անկարգությունների հետևանքով 18 ոստիկան է տուժել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Ղրղզստանի Առողջապահության նախարարությանը:

Մարտի 2-ին նախկին պատգամավոր Սադիր Ժապարովի շուրջ 800 կողմնակիցներ հավաքվել էին Բիշքեկի Ալա Տոո կենտրոնական հրապարակում և մի շարք պահանջներ էին ներկայացրել իշխանություններին, որոնցից հիմնականը Ժապարովի ազատ արձակումն է, որը 11 տարվա ազատազրկման է դատապարտվել պատանդներ վերցնելու համար: Երկրի նախագահի մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ իշխանությունները կքննարկեն ցուցարարների պահանջները: Սակայն անգամ դրանից հետո ցուցարարները շարունակել են ակցիան, իսկ ոստիկանությունը սկսել է ակցիայի ցրումը:

Ոստիկաններն արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ են օգտագործել, ցուցարարներն էլ սկսել են քարեր նետել ոստիկանների ուղղությամբ: Ղրղզստանի ներքին գործերի նախարարությունը անկարգությունների պատասխանատու է ճանաչել ակցիայի կազմակերպիչներին:

«Ընդհանուր առմամբ Բիշքեկի օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտահետազոտական կենտրոն է դիմել իրավապահ մարմինների 18 աշխատակից»,-տեղեկացրել է երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Առողջապահության նախարարության տվյալներով բոլոր տուժածները բժշկական օգնություն ստանալուց հետո նրանք գնացել են տուն:

Ղրղզստանի դատարանը Ժապարովին դատապարտել է 11,5 տարվա ազատազրկման 2013 թվականի նոյեմբերի 7-ին Իսիկ Կուլի շրջանում բողոքի ակցիայի ժամանակ պատանդներ վերցնելու համար: Այդ ժամանակ պատանդ էր վերցվել և մի քանի ժամ մեքենայում էր պահվել նաև շրջանի նահանգապետ Էմիլբեկ Կապտագաևը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )