Բարձրակրունկ կոշիկների ստեղծման պատմությունը
Բարձրակրունկ կոշիկները ստեղծվել են միջնադարում: Միջնադարում Փարիզի փողոցների մեծ մասը սալահատակված չէր, և մարդիկ մի փողոցից մյուսն անցնելու ժամանակ երբեմն խրվում էին ցեխի մեջ ու դուրս գալիս ամբողջովին կեղտոտված: Այդ պատճառով մի քանի հնարագետ կոշկակարներ, ոտքը գետնից բարձր դնելու համար, հնարեցին բարձր կրունկները: Դրանք շատ հարմար էին ցեխոտ փողոցներով անցնելու համար:
Բոլոր փարիզցիները՝ կին թե տղամարդ, սկսեցին բարձր կրունկներով կոշիկներ հագնել: Աստիճանաբար բարձրակրունկ կոշիկները նորաձևությունների մայրաքաղաք Փարիզից տարածվեցին աշխարհի բոլոր կողմերը:
