«Պոբեդա» ավիաընկերությունը հոկտեմբերի 28-ից 25 եվրոյով կբարձրացնի արտերկրից դեպի Ռուսաստան իրականացվող թռիչքների տոմսերի գները:
Այս մասին հայտնում է vedomosti.ru-ն:
Գյումրի-Մոսկվա չվերթին «Շիրակ» օդանավակայանից գրանցվելու համար 25 եվրո կգանձվի, սակայն, ուղևորները հնարավորություն կունենան անվճար գրանցվել առցանց եղանակով:
Նշենք, որ ՌԴ օդանավակայաններում «Պոբեդան» գրանցման համար լրացուցիչ գումար չի գանձում՝ այն չի համարվում լրացուցիչ ծառայություն և ներառված է օդանավակայանի ընդհանուր գանձումների և տոմսերի արժեքի մեջ:

