Աշխարհի ամենամեծ ձուկը մոտեցել է Նոր Զելանդիայի ջրերում նավարկող զբոսաշրջային նավին

Նոր Զելանդիայում հազվագյուտ կետային շնաձուկը մոտեցել է զբոսաշրջիկերի նավակին: Զբոսաշրջիկները տեսագրել են հազվագյուտ և գեղեցիկ ծովային արարածի «զբոսանքը» իրենց կողքին:Ինչպես գրում է lenta.ru-ն, նավում 19 զբոսաշրջիկ է եղել, որոնց էքսկուրսավար Նիք Ուեյելը տանում էր դելֆինների ցուցադրելու: Երբ նրանք բավականին հեռացել էին ափամերձ հատվածից, նավին է մոտեցել 10 մետր երկարություն ունեցող հսկայական կենդանին, որն ամենամեծ ձուկն է աշխարհում:
Արտասովոր տեսարանը տպավորել է նավի ուղևորներին: Զբոսվարը նկարահանել է տպավորիչ պահն ու հոլովակը հրապարակել սոցցանցում: «Այսօր աշխատանքի պահին արտասովոր բան է տեղի ունեցել: Կարծում եմ, որ երբեք չեմ մոռանա այդ պահը»,- տեսանյութին կից գրել է Ուեյելը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )