Աշխարհահռչակ երաժշտական խումբը հրաժարվել է ելույթ ունենալ «Եվրատեսիլ-2024»-ին
Աշխարհահռչակ ABBA խմբի անդամները հայտարարել են, որ մտադիր չեն հանդես գալ «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում, որը տեղի է ունենալու Շվեդիայում։ Համաձայն մամուլում առկա հրապարակումների, Բյորն Ուլվեուսն ու Բեննի Անդերսոնը հրաժարվել են հանդես գալ մրցույթին։
Անդերսոնը մասնավորապես ասել է, որ խումբը նույնիսկ ներկա չի գտնվի այդ մրցույցին։ «Ես չեմ ուզում հանդես գալ, ու եթե ես չեմ ուզում, նշանակում է, որ մյուսներն էլ չեն ուզենա։ Մեզ՝ չորսիս համար մոտեցումը նույնն է։ Եթե մեզանից մեկն ասում է «ոչ», ուրեմն բոլոր չորսս ենք ասում «ոչ»»,- ասել է Անդերսոնը։
