Այսօր Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը

Այսօր Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը։ Այդ մասին հայտնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը,

«Ռոբոտային վիրաբուժությունն այսօր արդեն իրականություն դարձավ մեր Երկրում:

Հայաստանում, առաջին անգամ կատարվել են ռոբոտիկ վիրահատություններ ՍլավՄեդ բժշկական կենտրոնում:

Ուրախ եմ ու հպարտ,որ առաջինը հենց ուրոլոգիական վիրահատություն է կատարվել՝ երիկամի ռոբոտիկ մասնահատում։
Եվ ամենակարևորը՝ վիրահատությունը բարեհաջող է անցել։

Վիրահատական գործողությունն իրականացրել է մեր կոլեգան՝ուրոլոգ Մհեր Մխիթարյանը»,- նշեկ է նա:
Share This